19 մարտի 2002 - 22:50 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
«Առաջիկա մի քանի շաբաթում մենք մտադիր ենք Երեւանի հետ անցկացնել խորհրդակցություններ` Չեչնյայի, Իրաքի եւ այլ միջազգային խնդիրների վերաբերյալ», հայտՆել է «Արմինֆո» գործակալությանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը: Դեսպանը նշել է, որ ընդգրկվելով Եվրախորհուրդ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով` Հայաստանը սկսել է որոշակի դեր խաղալ միջազգային ասպարեզում, ինչով եւ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում պաշտոնական Լոնդոնի համար: Շոշափելով Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքական հարաբերությունները` դեսպանն անվանել է դրանք լավ: Առավել եւս, Թիմոթի Ջոնսի խոսքերով` այս տարի այդ հարաբերություններում նկատվում է զգալի առաջընթաց, որի վկայությունը դարձան Հայաստանի ղեկավարության վերջերս կատարած այցերը Լոնդոն: Իր հերթին, Հայաստան կայցելի բրիտանական բարձրաստիճան պատվիրակությունը, ասել է դեսպանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: