19 մարտի 2002 - 22:45 AMT
ՎԵՐՋԻՆ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ 38 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՒ ԱՊՀ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻՑ
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն են ընդունել 38 հազար փախստականներ Ադրբեջանից եւ ԱՊՀ այլ տարածաշրջաններից: Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարությանը կից փախստականների եւ միգրացիայի գործերով վարչության պետ Գագիկ Եգանյանը: Քանի որ գործող օրենքի դրույթներով փախստականների կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու ժամկետները սահմանված էին մինչեւ 2001 թվականի վերջը, ապա կառավարությունն առաջարկել է ժամկետներն ավելացնել եւս 2 տարով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: