19 մարտի 2002 - 18:33 AMT
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրիանգիծն ընդգրկվել է Շվեյցարիայի խորհրդարանի նիստի օրակարգում:
Օրինագծի վերջնամասում, մասնավորապես, ասվում է. «Ազգային ժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
Քրիստոնյա-դեմոկրատ պատգամավոր Ժան Կլոդ Վուդրոի պատրաստած օրինագծին սատարել են արդեն շվեյցարական խորհրդարանի 201 անդամներից 115-ը: Դա թույլ է տալիս ենթադրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը վերջնականորեն կընդունվի Շվեյցարիայի Ազգային Խորհրդի հունիսյան նստաշրջանում: Ժան Կլոդ Վուդրոի Խոսքերով` օրինագիծն ամբողջովին համապատասխանում է «շվեյցարական մարդասիրական ավանդույթներին»: Բացի այդ, հիշեցրել է նա, Շվեյցարիան ստորագրել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին Կոնվենցիան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: