23 հունիսի 2003 - 23:39 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը այսօր պաշտոնապես առաջադրել է ադրբեջանական պետության ղեկավար Հեյդար Ալիեւի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար հոկտեմբերի 15 կայանալիք ընտրություններում: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, «ԵԱ» կուսակցության գործիչները հանդես գալով քաղխորհրդում, համոզվածություն են հայտնել, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը կքվեարկի Ալիեւի օգտին: