26 հոկտեմբերի 2009 - 21:09 AMT
«Արեւորդի» փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի կունենա «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվություն» սեմինարը
«Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնի շրջանակներում Երեւանու անց է կացվում «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվություն» խորագրով սեմինարը: Սեմինարի նապատակն է` խրախուսել տեղի բիզնեսմեններին իրագործել իրենց գործունեության մեջ «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվության» ռազմավարությունը:
«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի համոզել տեղի բիզնեսմեններին լուրջ քայլեր ձեռնարկել երկրի բնությունը պահպանոլու համար: Հակառակ դեպքում, մենք շուտով կհայտնվենք դեմ հանդիման չլուծված բնապահպանական խնդիրների հետ», PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Արեւորդի» փառատոնի տնօրեն եւ Հայաստանի Վայրի բնության պահպանման եւ մշակութային արժեքների հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Սեմինարը վարում է Ռոտերդամի Էրազմուս համալսարանի եւ կառավարման դպրոցի դոկտոր-պրոֆեսոր Թոյնիս Վիլեմ Հարդյոնոն, «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվություն» գերմանական հիմնադրամի նախագծի ղեկավար Աննա Պիթերսը:
Սեմինարը կազմակերպել է Հայաստանի Վայրի բնության պահպանման եւ մշակութային արժեքների հիմնադրամը ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտ Հայաստան» ծրագրի եւ GTZ կազմակերպության աջակցությամբ:
Փառատոնի հովանավորն է VivaCell-MTS ընկերությունը: