26 հոկտեմբերի 2009 - 21:13 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ ՄԽ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Լյուքսեմբուրգում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:

«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում չի նախատեսվում»,- նշել է Բալայանը: