27 հոկտեմբերի 2009 - 15:18 AMT
Թուրքիայի վարչապետը հետաձգել է հոկտեմբերի 29-ին կայանալիք այցն ԱՄՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հետաձգել է հոկտեմբերի 29-ին կայանալիք այցն ԱՄՆ մինչեւ դեկտեմբերի 7-ը: Այցի հետաձգումը կապված է այն բանի հետ, որ հենց հոկտեմբերի 29-ին է Թուրքիան նշում Թուրքական հանրպետության հիմնադրման տարելիցը:

ԱՄՆ-ում Էրդողանը մտադիր է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել Իրաքի ու Իրանի, Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հարցերը: Ինչպես գրում է «Միլիեթ» թերթը, բանակցությունների օրակարգում կընդգրկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության, Մերձավոր Արեւելքի հակամարտությունների, Կիպրոսի հարցն ու Աֆղանստանի խնդիրը:

Թուրքական հանրապետությունը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որը դարձավ Թուրքիայի առաջին նախագահը: