28 հոկտեմբերի 2009 - 16:38 AMT
ՀԿԵ-ն գործարկում է Երեւան-Արարատ տակտային էլեկտրագնացքը
Ներքին հաղորդակցությունումերկաթուղային փոխադրումների ցանցի զարգացման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության կողմից որոշում է կայացվել նոյեմբերի 1-ից շահագործման հանձնել Երեւան-Արարատ ուղղությամբ երթեւեկող տակտային տիպի էլեկտրագնացքը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համաձայն չվացուցակի`էլեկտրագնացքըկուղեւորվի Երեւանի կայարանիցօրական երկուանգամ` ժամը 9:30 եւ14:10 (ժամանումը Արարատի կայարան` 10:33 եւ 15:13 համապատասխանաբար): Արարատից էլեկտրագնացքը կուղեւորվի ժամը 11:05 եւ 15:35 (ժամանումը Երեւանի կայարան` 12:08 եւ 16:38 համապատասխանաբար):
«Երեւանից Արարատ եւ ընդհակառակը այժմ կարելի է հասնել 63 րոպեների ընթացքում: Երթեւեկության արժեքն է ընդամենը 300 դրամ: Ուսանողների համար նախատեսված է 50% զեղչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: