29 հոկտեմբերի 2009 - 15:46 AMT
Ոչ ոք չի կարող վերջնականապես մատնանշել ԵՄ սահմանները
Եվրամիությունն առայժմ անավարտ նախագիծ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Եվրախորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսը: «Ես ինքս Լիտվայից եմ, եւ ժամանակին մենք էլ ԵՄ անդամ չէինք: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է լինելու, եւ ոչ ոք չի կարող վերջնականապես մատնանշել ԵՄ սահմանները»,- ասել է եվրախորհրդարանականը: Նրա խոսքով, ԵՄ-ն խաղաղ նախագիծ է, եւ կարելի է միայն ողջունել նրա նկատմամբ Հայաստանի դրսեւորած հետաքրքրությունը: «Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը երկկողմանի գործընթաց է»,- ասել է Լեոնիդաս Դոնսկիսը: