29 հոկտեմբերի 2009 - 16:05 AMT
Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը նշում է իր 75-ամյակը
Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը նշում է իր 75-ամյակը: Իսկ բուհի ուսանողական խորհուրդը գոյություն ունի արդեն 15 տարի եւ իր գործունեությունն ամփոփում է զանազան միջոցառումների օգնությամբ, որոնք կանցկացվեն մինչեւ նոյեմբերի 17-ը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ծրագրվում է քննարկումների, անգլալեզուների ակումբների, քարերի, լուսանկարների ցուցահանդեսների բացում, ինչպես նաեւ շաբաթօրյակներ, լավագույն դասախոսի ընտրություններ, պարային շոու, շախմատային մրցաշար, բուհի գործունեության մասին ֆիլմի ցուցադրություն եւ բարեգործական համերգ: