23 հունիսի 2003 - 20:20 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ 15 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Անցյալ շաբաթ օրը Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության չթույլատրված հանրահավաքը Բաքվի կենտրոնում: Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մտադիր էին պահանջել իշխանություններից երկրում ազատ նախագահական ընտրությունների անցկացում եւ դադարեցնել հետապնդումները կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Ըssociated Հress»-ը , հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի ոստիկանության պետի տեղակալ Յաշար Ալիեւը հայտարարել է միջոցառման 15 մասնակիցների ձերբակալության մասին, որոնցից 6-ը դատարանի առջեւ կկանգնեն հասարակական կարգը խախտելու համար: