29 հոկտեմբերի 2009 - 16:43 AMT
«Ամերիաբանկը» շարունակում է ընդլայնել իր բանկոմատների ցանցը
«Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել իր բանկոմատների ցանցը ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում, հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը:
Ընթացիկ տարվա սկզբին Բանկն ուներ 20 բանկոմատ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում: Ներկայումս Բանկնարդենունի 32 բանկոմատ, որոնցից 26-ըԵրեւանքաղաքում, 6-ը` մարզերում: «Մոտօրերսշահագործմանկհանձնվի եւս 2 բանկոմատ` Արարատում եւ Վարդենիսում, իսկ մինչեւ տարեվերջ բանկոմատների քանակը կավելացվի 9-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բանկոմատների աճին զուգընթաց աճել են նաեւ բանկոմատներով կատարված գործարքների ծավալներն ու քանակը: Ընթացիկ տարվաերրորդ եռամսյակում Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է գրեթե 3 անգամեւ նույնքան անգամ էլ աճել է բանկոմատներով կատարված գործարքների քանակը:
Աճել էնաեւԲանկիկողմից թողարկված պլաստիկքարտերիքանակը: Ընթացիկ տարվա 9 ամսում Բանկիկողմից թողարկված պլաստիկքարտերիքանակը նախորդ տարվա նույնժամանակահատվածիհամեմատ կրկնապատկվել է:
«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: