29 հոկտեմբերի 2009 - 18:00 AMT
Սերժ Սարգսյան. Ավիացիայի ոլորտի զարգացման խնդիրները անընդհատ ուշադրության կենտրոնում են գտնվում
Նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Հանրապետության Նախագահը դրական էգնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի զարգացման եւ ավիացիոն անվտանգության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են:

Տատյանա Անոդինան Սերժ Սարգսյանին ներկայացրել էՄիջպետական ավիացիոն կոմիտեիկողմից տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը: