29 հոկտեմբերի 2009 - 18:21 AMT
Հայաստանի կառավարությունը անցել է երկրի կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին
«Պետական կենսաթոշակների մասին», ՀՀ օրենքում եւ եւս 53 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Սրանով, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր երկրում սկսվում է կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումների դժվարին, սակայն եւ անհրաժեշտ գործընթացը։
Հույժ կարեւոր այս նախագծերի փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ ԱԺ-ում։ Սակայն այն մեծ ճանապարհ ունի անցնելու ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հասարակության տարբեր շերտերում, շահառուների միջավայրում։ Վարչապետը հանձնարարել է օրվա ճեպազրույցում մանրամասնորեն լուսաբանել խնդիրը, ինչպես նաեւ հանրությանը մշտապես տեղեկացնել բարեփոխման ընթացքին։