15 մարտի 2002 - 19:03 AMT
ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՎ ԱՎԵԼԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՆԱԼ
«Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Նախիջեւանում գտնվող Թուրքիայի փոխնախարար Ռեսաթ Դոգրուն հայտարարել է, որ շրջանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նրան ասվել է, թե Նախիջեւանի բնակչությունը ցանկանում է ստանալ «Կիպրոսի կարգավիճակի նման» կարգավիճակ: Դրանից բացի Նախիջեւանի իշխանությունները առաջարկում են ստեղծել իրենց տարածքում ազատ առեւտրի գոտի Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի միջեւ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: