31 հոկտեմբերի 2009 - 11:11 AMT
Հայաստանի վարչապետն ընդունել է Արխիվների միջազգային խորհրդի մասնակիցներին
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօրընդունել էԱՊՀանդամերկրների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի անդամներին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, նրանք գտնվում են մեր երկրում` մասնակցելու Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական տարածաշրջանային 10-րդ ընդհանուր համաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության ղեկավարը ողջունելով հյուրերին, կարեւորել է համաժողովի անցկացումն ու հետաքրքրվել դրա ընթացքով: Համաժողովի մասնակիցները վարչապետին են ներկայացրել համաժողովի ընթացքն ու ձեռք բերած արդյունքները: Հանդիպման ընթացքում գործընկեր արխիվների ներկայացուցիչները հայտնել են, որ ակտիվորեն գործակցում են Հայաստանի ազգային արխիվի հետ, որին փոխանցել են ուշագրավ պատմական վավերագրերի էլեկտրոնային պատճեներ: