2 նոյեմբերի 2009 - 19:44 AMT
ՀՀ վարչապետը հանդիպել է «Ռուսալ» ընկերության պատվիրակության հետ
Նոյեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռուսալ» ընկերության պատվիրակությանը` միջազգային եւ հատուկ նախագծերի տնօրեն Ալեքսանդր Լիվշիցի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում «Արմենալ» ընկերության հետագա գործունեության խնդիրներ եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը: