2 նոյեմբերի 2009 - 19:54 AMT
Կաթոլիկ համալսարանի պրոֆեսորը պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով»:
Հայանպաստ գործունեության համար Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ, Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերնար Կուլին այսօր պարգեւատրվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով»: Բ. Կուլին, հանդիսանալով «Հայաստանի եվրոպական բարեկամներ» ընկերության անդամ, հայագիտական թեմաներով չորս աշխատության հեղինակ է. եւս մեկ հոդված նախատեսվում է լույս ընծայել այս տարվա ավարտին: Մեծ է նաեւ նրա ավանդը հայկական սեպագրերի ուսումնասիրության գործում:
Նախարար Ա. Աշոտյանը, հանձնելով հուշամեդալը, շնորհակալություն հայտնեց ռեկտորին` վերջինիս հայանպաստ գործունեության եւ հայագիտության ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների համար: «Ես հուսով եմ, որ Հայաստանի, մասնավորապես, հայ մշակույթի եւ գիտության հանդեպ Ձեր հետաքրքրությունը շարունակական կլինի, եւ Ձեր գործունեության շնորհիվ նաեւ ՀՀ կրթական ոլորտն ավելի դյուրին եւ արագ կինտեգրվի եվրոպական կրթական տարածքին` դառնալով համակարգի լիիրավ մասը», -նշեց նախարարը:
Բերնար Կուլին իր երախտագիտությունը հայտնեց հուշամեդալի կապակցությամբ` նշելով, որ խորապես զգացված է նման բարձրագույն պարգ-ի արժանանալու համար եւ հավաստիացրեց, որ կշարունակի նպաստել արտերկրում հայ մշակույթի տարածման կար-որագույն գործին:
Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին հաջորդ տարի նախատեսվող Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի կառավարությունների միջ- կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվիրակության` Բելգիայի Թագավորություն նախատեսվող պաշտոնական այցի հետ կապված հարցերը: