23 հունիսի 2003 - 19:22 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ռուսաստանն ունի հացահատիկի անհրաժեշտ պահուստներ Հայաստանին եւ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը` ավելացնելով, որ այդ հարցի լուծումը գտնվում է ռուսական կառավարության իրվասության մեջ: Անդրադառնալով Ռուսաստանում հացի գների բարձրացման խնդրին` նախարարը մեղադրել է առեւտրի ոլորտը: Նման եզրահանգումը նախարարը պայմանավորել է իր գլխավորած գերատեսչության կատարած ուսումնասիրություններով: