3 նոյեմբերի 2009 - 19:51 AMT
Երեւանում բացվեց երիտասարդ նկարիչ Դավիթ Ներկարարյանի անհատական ցուցահանդեսը
Նոյեմբերի 3-ին Երեւանի «Նարեկացի» մշակութային կենտրոնում բացվեց հայ նկարիչ Դավիթ Ներկարարյանի ցուցահանդեսը:
Նրա առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 16 աշխատանքներ, որոնք ստեղծել է 2009 թ.:
«Ես, ինչպես եւ յուրաքանչյուր նկարիչ, ուզում եմ գտնել ինձ ու իմ աշխարհը: Ինձ շատ է դուր գալիս հայկական մանրանկարչությունը: Ես ոգեշնչվում եմ Թորոս Ռոսլինի եւ Մոմիկի նկարներից: Սակայն դրանցով իմ ներշնչման աղբյուրները չեն սահմանափակվում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Ներկարարյանը:
Դավիթ Ներկարարյանը ծնվել է Վանաձորում: Ավարտել է Վանաձորի գեղանկարչության դպրոցը, որից հետո մասնագիտական կրթություն է ստացել Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետում, որից հետո ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի փաստագրական ռեժիսուրայի ֆակուլտետը: