3 նոյեմբերի 2009 - 20:23 AMT
Դոն Գիվեսը հրապարակել է Իռլանդիայի երիտասարդական հավաքականի կազմը, որը հանդիպելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ
Այսօր Իռլանդիայի երիտասարդական հավաքականի մարզիչ Դոն Գիվեսը հրապարակել է թիմի կազմը, որը Եվրո-2011 ընտրական տուրի շրջանակներում կհանդիպի Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների հետ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Իռլանդիայի երիտասարդական հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով.

Դարպասապահներ`

Շեյն Ռեդմոնդ-«Բարտոն», Անգլիա
Ստեֆան Հենդերսոն-«Բրիստոլ», Անգլիա

Պաշտպաններ`

Շեյմուս Կոլմեն-«Էվերտոն» Անգլիա
Յան Բերմինգեմ-«Շեմրոկ Ռովերս»
Կալում Մորիս-«Նյուքասլ» Անգլիա
Բրենդան Մոլոունի-«Նոթս Քաունտի», Անգլիա
Լանրե Օեբանջո-«Հիստոն» Անգլիա
Դարեն Դենեգի-«Գերեֆորտ» Անգլիա
Շեյմուս Քոնելի-«Գելվեյ»

Կիսապաշտպաններ`

Օուեն Գարվան-Իսփվիչ» Անգլիա
Ջեյմս Մըքքարտի-«Ուիգան» Անգլիա
Ալան Ջաջ-«Պլիմուտ» Անգլիա
Դեւիդ Մայլեր-«Սանդերլենդ» Անգլիա:

Հարձակվողներ`

Ջեյ Օ`Շի-«Բիրմինգեմ» Անգլիա
Քիլիան Շերիդան-«Պլիմուտ» Անգլիա
Ջեյմս Քոլինզ-«Դարլինգթոն» Անգլիա:

Հայաստան-Իռլանդիա խաղը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ժամանակով 15:00-ին: