6 նոյեմբերի 2009 - 13:11 AMT
ՎՏԲ Բանկի մաքուր շահույթը 2009թ. ինը ամիսների ընթացքում կազմել է 23,44 մլրդ ռուբլի
ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ի ակտիվները 2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գերազանցել են 2 653 մլրդ ռուբլին` 2009թ. հունվարի 2 551 մլրդ ռուբլու համեմատ: Տարեսկզբից բանկի ակտիվները ավելացել են 4 տոկոսով:

Կորպորատիվ հաճախորդների հաշիվների ու դեպոզիտների վրա կուտակված միջոցների ծավալը կազմել է 23,44 մլրդ ռուբլի, հոկտեմբերին ավելանալով 15,52 մլրդ ռուբլով: Մաքուր շահույթի ավելացումը 2009թ. հոկտեմբերին հիմնականում պայմանավորված է եղել հիմնական գործունեությունից ստացած եկամուտների բարձր մակարդակով, ինչպես նաեւ հնարավոր կորուստների համար պահուստային միջոցների տրամադրման դրական արդյունքով:

Այս չամփոփված տվյալները նախապատրաստվել են ըստ Հաշվապահական հաշվառման ռուսական չափանիշների (ՀՀՌՉ) միայն ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ի գլխամասային ընկերության համար, ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած ՎՏԲ Բանկ (Հայաստան) ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության մեջ: