8 նոյեմբերի 2009 - 18:39 AMT
Թբիլիսիում բացվում է ՎՈՒԱՄ ԽՎ-ի չորրորդ նիստը
Այսօր Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալասում» բացվում է ՎՈՒԱՄ-ի Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստը:

Նոյեմբերի 9-ին կբացվի ՎՈՒԱՄ ԽՎ-ի ընդլայնված նիստը, Բալթիայի վեհաժողովի ու փորձագետների մասնակցությամբ: Նոյեմբերի 10-ին նախատեսվում է ամփոփիչ փաստաթղթերի ընդունում եւ համատեղ մամլո ասուլիս, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

ՎՈՒԱՄ-ը տարածաշրջանային կազմակերպությունն է, որ ստեղծվել է 1997թ. Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի կողմից (1999-2005թթ. կազմակերպությանն անդամակցել է նաեւ Ուզբեկստանը):