9 նոյեմբերի 2009 - 11:40 AMT
Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ
Միխաիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ փուլում, որն անցնում է Մոսկվայում, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: Արոնյանի հաշվին միայն մեկ հաղթանակ կա, երեք պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Այդպիսով, հայ գրոսմայստերը վաստակել է 2,5 միավոր, եւ նա Վիշվանաթան Անանդի հետ միասին կիսում է 2-3 տեղերը: 3 միավորով առաջին տեղում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Չորրոդ տուրի մնացած պարտիաներն ավարտվեցին հետեւյալ կերպ.

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Պյոտր Սվիդլեր (ՌԴ)-1:0
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-0,5:0,5
Պետեր Լեկո (Հունգարիա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-0,5:0,5
Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել)-0,5:0,5:

Նոյեմբերի 9-ին մրցաշարի մասնակիցները հանգստանում են: Հինգերորդ տուրը սկսվեց նոյեմբերի 10-ին: