9 նոյեմբերի 2009 - 14:47 AMT
Ըստ Euronews հեռուստաալիքի կայքի, Ադրբեջանն աշխարհի քարտեզի վրա գոյություն չունի
Euronews-ի կայքում կատարված նորացումից հետո, «եղանակի տեսություն» բաժնում Ադրբեջանն ուղղակի գոյություն չունի այն երկրների ցուցակում, որոնց եղանակի տեսությունը զետեղված է կայքէջում: Նախկինում Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի, որոնք գտնվում են եվրոպական երկրների ցանկում, զետեղված էր ասիական երկրների ցանկում: Իսկ այժմ Ադրբեջանի եղանակի տեսությանը կայքէջում ուղղակի հնարավոր չէ տեղեկանալ, քանի որ Ադրբեջանն այնտեղ ուղղակի չկա:

Բնականաբար, նման իրադարձությունը չկարողացավ անտարբեր թողնել որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներին, որոնք սովորության համաձայն համազգային արշավ հայտարարեցին, ուղղված «աշխարհագրական արդարության վերականգնմանը»: