10 նոյեմբերի 2009 - 19:00 AMT
Վլադիմիր Կրամնիկ. «Կարլսենի հետ պարտիայում մենք վիրուսներով փոխանակվեցինք»
Տալի Հուշախաղի առաջատար Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) մրսածություն ունի, իսկ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)` ջերմություն: «Միմյանց հետ պարտիայում մենք վիրուսներով փոխանակվեցինք»,- բողոքել է Վլադիմիր Կրամնիկը:

Chesspro.ru տեղեկությունների համաձայն, առայժմ մասնակիցները պաշտպանիչ դիմակներ չեն կրում: Իսկ Մոսկվայի մանկական մրցաշարերում, որոնք ընթանում էին գրոսմայստերների մրցաշարի անցկացման վայրից ոչ շատ հեռու, հաճախ էին դիմոկներով շախմատիստներ պատահում: Օրինակ, աղջիկներից մի չեմպիոն իր պաշտպանիչ դիմակը հանեց միայն պարգեւատրումից առաջ:

Առկա տեղեկությունների համաձայն, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առողջական խնդիրներ չունի: