11 նոյեմբերի 2009 - 16:34 AMT
Գեորգի Պոչեպցով. Չկա տեղեկատվական պատերազմ, կա տեղեկատվական գերակայություն
Աշխարհում փոխվել են խաղի կանոնները. Տեղի ունեցավ աշխարհի կտրուկ զարգացում , իսկ դրան համապատասխանաբար անհրաժեշտ են մտավոր աջակցություն, բնակչության հետ երկխոսություն: Այդ շրջանակներում առաջանում է ուրիշ պարադիգմ` հետաքրքրություն տեղեկատվական դաշտի հանդեպ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ուկրաինացի պրոֆեսոր, կոմունիկացիոն տեխնոլոգիաների փորձագետ Գեորգի Պոչեպցովը: Նրա խոսքերով, այսօր կարելի է ձեւափոխել տեղեկատվական դաշտը, իսկ արդյունքները ստանալ ֆիզիկական դաշտի մակարդակի վրա: Ընդ որում նա նշեց, որ ֆիզիկական դաշտը այլեւս չի հետաքրքրում զինվորականներին:
Նա նաեւ նշեց, որ լարված տեղեկատվական իրավիճակ կարող է լինել նաեւ այն երկրների միջեւ, որոնք գտնվում են բավական բարեկամական հարաբերություններում: «Հակամարտությունը` յուրաքանչուր կենսական համակարգի նորմա է», - ասել է Պոչեպցովը:
Պոչեպցովը ասել է, որ «տեղեկատվական պատերազմ» տերմինը պետք է հեռացվի մարդկանց գիտակցությունից:Դա ավելի շուտ պետք է կոչվի տեղեկատվական գերակշռություն է, գերակայություն է, քան տեղեկատվական պատերազմ:
Գեորգի Պոչեպցովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է տեղեկատվական պատերազմների եւ կոմունիկացիոն տեսությունների վերաբերյալ: Հայաստան նա հրավիրվել էր ՀՀ նախագահի վարչակազմին կից տեղեկատվական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի եւ Հայկական հասարակության հետ կապերի ասոցիացիայի կողմից: