12 նոյեմբերի 2009 - 13:31 AMT
Հայաստանի կառավարությունն ընդլայնել է հարկադրումից ազատվող ներմուծվող ապրանքների ցուցակը
Հայաստանի կառավարությունն ընդլայնել է հարկադրումից ազատվող ներմուծվող ապրանքների ցուցակը` ընդունելով կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը: Համապատասխան օրինագիծն ընդունվել է կառավարության նոյեմբերի 12-ի նիստում:

Ներկայացնելով օրինագիծը, ՀՀ պետական մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հաղորդեց, որ վերոնշյալ ցուցակում կընդգրկվեն նաեւ տոհմային թռչունների ներմուծում նախատեսող անվանումները: