12 նոյեմբերի 2009 - 14:07 AMT
2010թ. բյուջեով շուրջ 1 մլրդ դրամ է նախատեսված հակակարկտային կայանների տեղադրման համար
Հակակարկտային կայանների տեղադրումը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, ուստի 2010թ. բյուջեով այդ ծրագրի իրականացման համար շուրջ 1 մլրդ դրամ է նախատեսված: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետվ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով նոյեմբերի 12-ին կառավարության նիստում:

Իր հերթին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը նշել է, որ դա շրջակա միջավայրի վրա մթնոլորտային երեւույթների ազդեցության դեմ պայքարի եւ կանխարգելման ծրագրի մաս է կազմում: Բացի այդ, հակակարկտային կայանների համակարգի զարգացումը թույլ կտա նոր տեխնոլոգիաներ ներդնել, ինչպես նաեւ արտահանել այդ կայանները, քանի որ դրանց հանդեպ հետաքրքրություն կա արտերկրում:

Մհեր Շահգելդյանը հավելեց նաեւ, որ համակարգի ներդրումը կնպաստի ապահովագրության համակարգի զարգացմանն այդ ոլորտում: