12 նոյեմբերի 2009 - 15:34 AMT
Հայաստանի ԱԺ-ն կվավերացնի Արձանագրություններն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը
Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի ստորագրված Արձանագրություններն առանց նախապայմանների, ապա նույնը կանի նաեւ ՀՀ խորհրդարանը: Եթե Անկարան փորձի նախապայմաններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի առումով եւ ձգձգի վավերացման գործընթացը, ապա Հայաստանի խորհրդարանը նույն կերպ կվարվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը:

«Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Արձանագրություններն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը»,-ասել է պատգամավորն` ընդգծելով, որ հենց նման տրամադրություններ են տիրում ՀՀ ԱԺ կոալիցիոն պատգամավորների շրջանում: