12 նոյեմբերի 2009 - 17:30 AMT
Ջորջ Բենսոն. Ես համոզվեցի, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ ջազմեններ եւ հոյակապ ջազ
Հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ վայելել համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնի գործիքային եւ վոկալ կոմպոզիցիաները, որը իր միակ համերգով նոյեմբերի 12 ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Իմ հիմնական նպատակն է ներկայացնել խառը երաժշտություն, որպեսզի հայ հանդիսատեսը ինքն համոզվի թե ինչի են ունակ իմ երաժշտությունը եւ իմ կատարումը: Ես հասցրեցի այցելել երեւանյան ջազ ակումբներից մեկում, եւ համոզվեցի, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ ջազմեններ եւ հոյակապ ջազ», - այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ջորջ Բենսոնը:

Նա իր համոզմունքը հայտնեց այն բանում, որ դասական ջազը , ինչպես եւ ցանկացած դասական երաժշտություն միշտ պահանջարկ կունենա, քանի որ եւ դասական երաժշտության եւ ջազի մեջ կան մեծ կատարողներ, եւ դա անհնար է խեղդել:

«Ջազը պահպանում է իր մեծությունը, որը տարբերում է նրան երաժշտության այլ ուղություններից` իմպրովիզացիայով: Հենց իմպրովիզացիան է, որ թույլ է տալիս կատարելագործվել եւ գերազանցել ինքդ քեզ, ընդ որում նույն ստեղծագործությունը ամեն անգամ ներկայացնելով նոր ձեւով», - նշել է Բենսոնը:

Բենսոնի համերգը նվիրված է Ամերիաբանկի գլխավոր գրասենյակի բացմանը եւ տեղի կունենա ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «21 դարի հեռանկարներ» 10 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Ջորջ Բենսոնը ծնվել է 1943 թ-ին, մարտի 22-ն Փիտսբուրգում (Պենսիլվանիայի նահանգ): Ութ տարեկանից նա ելույթներ էր ունենում գիշերային ակումբներում, եւ մինչեւ տաս տարեկան դառնալը, հասցրեց ձայնագրել մի քանի կոմպոզիցիա RCA ընկերության համար: 1960 թ-ին նա հավաքեց իր սեփական ռոք-խումբը, սակայն երկու տարի անց միացավ երգեհոնահար Ջեկ Աքդաֆֆի խմբին, որը միտված էր սոուլին եւ ֆանկ-ջազին: Ջորջ Բենսոնը ողջ ջազի պատմության մեջ ամենամեծագույն կիթառահարներից մեկն է , որը նվագել է լայն դիապազոնով` սվինգից, բոփից մինչեւ ջազ-ռոքը եւ smooth-ջազը: Նրա կիթառը երբեք չի մղվել երկրորդ պլան, պահպանելով հավասարակշռությունը վոկալային եւ գործիքային պիեսների միջեւ: