12 նոյեմբերի 2009 - 19:03 AMT
Կենսաթոշակային բարեփոխումը Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն տարրերից է
Կենսաթոշակային բարեփոխումը Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն տարրերից է , գտնում է «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: «Այստեղ լուրջ, ստուգված քայլեր են հարկավոր, քանի որ դա առաջին հերթին ազդում է բնակչության չպաշտպանված շերտերի վրա»,-ասել է նա Երեւանում լրագրողներին Ամերիաբանկի գլխավոր գրասենյակի բացումից հետո:

Այս առնչությամբ Ռ.Վարդանյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխման շրջանակներում կարեւոր է խուսափել սխալներից, «ոչ միայն այժմ, այլն նաեւ 10-20 տարի հետո»: «Երկար փողերի առկայությունը շատ կարեւոր է ցանկացած երկրի տնտեսության համար»,-հավելել է նա:

Հայաստանը կանցնի երկաստիճան կենսաթոշակային համակարգի 2011թ., ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ելույթ ունենալով նոյեմբերի 10-ին Ծաղկաձորում` ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկաների կանոնակարգման պետմարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստում:

Մշակման փուլում են գտնվում «Ներդրումային հիմնադրամների մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքները, որի շրջանակներում կկանոնակարգվի ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը: