17 նոյեմբերի 2009 - 12:22 AMT
Շախմատի կայծակնային խաղում Արոնյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Մամեդյարովին
Նոյեմբերի 16-18-ին Մոսկվայում անցնում է Տալի հուշամրցաշարի երկրորդ շրջանը` կայծակնային խաղի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում է 22 շախմատիստ, այդ թվում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Առաջին մրցաշարային օրը բոլոր շախմատիստները 14-ական պարտիա խաղացին: Առաջին օրից հետո Արոնյանն ուներ 6 հաղթանակ` Բորիս Գելֆանդի (Իսրայել), Դմիտրի Յոկովենկոյի (ՌԴ), Պետեր Լեկոյի (Հունգարիա), Ալեքսանդր Կոստենյուկի (ՌԴ), Շախրիյար Մամեդյարովի (Ադրբեջան) Վլադիսլավ Տկաչովի (ՌԴ) հանդեպ, եւ կրեց 5 պարտություն, իսկ երեք պարտիա ավարտվեցին ոչ ոքի: Լեւոն Արոնյանը վաստակել է 7,5 միավոր եւ 10-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 12 միավոր), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 10 միավոր) եւ Անատոլի Կարպովը (Ռուսաստան, 9 միավոր):