17 նոյեմբերի 2009 - 18:26 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը հաստատել է 2009թ. ինը ամսվա ծախսերի կատարողականը
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատեց ՀՀ ԿԲ 2009 թ. ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի եւ ինը ամսվա կատարողականը, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: Այդ որոշումն ընդունվեց նոյեմբերի 17-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Հաղորդագրության համաձայն, Խորհուրդը հաստատեց նաեւ ՀՀ ԿԲ 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, 2009թ. 3-րդ եռամսյակի ՀՀ միջազգային պահուստների վիճակի եւ կազմի վերաբերյալ տեղեկատվությունը:

Բացի այդ, Խորհրդի նիստում հաստատվեց նաեւ ՀՀ ԿԲ կողմից առեւտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի եւ դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2010թ. ժամանակացույցը: