20 նոյեմբերի 2009 - 17:06 AMT
Թուրքիայի Տրապիզոն քաղաքի թատրոնը պատրաստվում է Երեւանի հյուրախաղերին
Տրապիզոնի Արվեստների թատրոնը պատրաստվում է հայ հանդիսատեսի դատին ներկայացնել թուրք գրող Ազիզ Նեսինի պիեսը: Թուրքական կողմի խոսքերով, նրանք մտադիր էին ելույթ ունենալ Երեւանում անցյալ տարի, սակայն ՀՀ մշակույթի նախարարը մերժել է նրանց:

Տրապիզոնի արվեստների թատրոնը ավելի վաղ բեմադրել էր Հակոբ Պարոնյանի պիեսներից մեկը: