25 նոյեմբերի 2009 - 12:57 AMT
«World cup 2009» մրցաշարում հայ շախմատիստներից մնացել է միայն Վարուժան Հակոբյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն
Խանտի Մանսիյսկում, որտեղ նոյեմբերի 21-ին մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը, իր ելույթներն է շարունակում միայն Վարուժան Հակոբյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն: «World cup 2009» մրցաշարի երկրորդ շրջանում Հակոբյանի մրցակիցը կլինի Ռուսլան Պոնոմարյովը Ռուսաստանից: Առաջին պարտիան նա ավարտեց ոչ ոքի: Երկրորդը` տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ Խանտի Մանսիյսկում Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը, սակայն նրանք ավարտել են իրենց ելույթները: