25 նոյեմբերի 2009 - 15:52 AMT
Մելինե Դալուզյանը 6-րդ տեղն է գրավել ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 25-ին պայքարը սկսեց ՀՀ հավաքականի երրորդ ներկայացուցիչ` 2007 եւ 2008թթ. Եվրոպայի չեմպիոն, 2006թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Մելինե Դալուզյանը:
36կգ քաշային կարգում Դալուզյանը «պոկում» վարժությունում բարձրացրեց 105 կգ եւ զբաղեցրեց 7-րդ տեղը: «Հրում» վարժությունում Դալուզյանը երեք մոտեւցումներից միայն մեկը հաջող օգտագործեց` բարձրացնելով 130 կգ: Երկամարտի արդյունքում նա 6-րդն է:
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մանիյա Մանեզան Ղազախստանից (246կգ):
Հայ ծանրամարտիկներից դեռեւս ելույթները չեն սկսել հետեւյալ մարզիկները.
նոյեմբերի 26-ին`
Տիգրան Մարտիրոսյանը (85կգ ք/կ)
Գեւորգ Պողոսյանը (85կգ ք/կ)
նոյեմբերի 27-ին`
Նազիկ Ավդալյանը (69կգ ք/կ)
նոյեմբերի 28-ին`
Հռիփսիմե Խուրշուդյանը (75կգ ք/կ):