25 նոյեմբերի 2009 - 18:38 AMT
Հայաստանի վարչապետն այցելել է Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին:
Այնուհետեւ փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալությանդեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները: ՀՀ վարչապետին ներկայացվել են վերջիներիս լուծման հնարավոր ուղիները եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Խորհրդակցությանը հաջորդած ճեպազրույցիժամանակՏիգրան Սարգսյանը, կարեւորել է կենտրոնի դերը, համարելով այն տարածաշրջանում բացառիկ, իսկ ամենակարեւոր արժեք է համարել կենտրոնի բարձրորակ մասնագետներին, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից չափանիշներին: Վարչապետը խոսելէնաեւ խնդիրներից. «Անհրաժեշտություն կա, մի կողմից` ժամանակակից սարքավորումներով հագեցնել կառույցը, մասնագետներին վերապատրաստում անցնելու հնարավորություն տալ: Բնականաբար, աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն շուկայում նմանատիպ մասնագիտություններ ունեցող կառույցների համեմատությամբ: Ինչպես նաեւ դուք տեսնում եք, որ շենքային պայմանները չեն բավարարում ժամանակակից պահանջներին, եւ այս հիմնական խնդիրներն են, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում»:
Վերջին շրջանում դեղերի գների բարձրացումների հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան, վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը քննության է վերցրել այս խնդիրը եւ հետազոտության արդյունքները ներկայացնելու է հանրությանը եւ կառավարությանը: «Այսօր մենք նույնպես քննարկեցինք այդ խնդիրը, որովհետեւ դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է: Մասնավորապես ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծված ինվոյսային գները եւ վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն` շահութաբերությունը բավականին բարձր է նաեւ այդ ոլորտում եւ, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- եզրակացրել է կառավարության ղեկավարը: