26 նոյեմբերի 2009 - 14:56 AMT
Տիգրան Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 26-ին պայքարի մեջ մտան ՀՀ տղամարդկանց հավաքականի 85 կգ քաշային կարգում վերջին ներկայացուցիչերը` Տիգրան Վ.Մարտիրոսյանը եւ Գեւորգ Պողոսյանը:

Եվրոպայի 2008թ. Եվրոպայի չեմպիոնը, 2006թ. աշխարհի առաջնության եւ 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը «իր ելույթները «հրում» վարժությունում սկսեց 172 կգ, սակայն չկարողացավ օգտագործել մյուս 2 մոտեցումները մեջքի վնասվածքի պատճառով: Սակայն, չնայած դրան, Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Գեւորգ Պողոսյանը 166 կգ-ով զբաղեցրեց 7-րդ տեղը: