26 նոյեմբերի 2009 - 20:34 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց «Կլասիկ ֆլեքսի» նոր հետվճարային փաթեթը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց «Կլասիկ ֆլեքսի» նոր հետվճարային փաթեթը: Այն բաժանորդներին թույլ է տալիս խումբ ստեղծել եւ ինքնուրույն ընտրել զանգերի արժեքը խմբի ներսում, ինչպես նաեւ ՎիվաՍելլ-ՄՏՍ ցանցում եւ անգամ ընտրել ներցանցային զանգերի սակագինն ու բաժանորդին տրամադրվող անվճար ներցանցային խոսելաժամանակի չափը:
«Կլասիկ ֆլեքսի» փաթեթը կարող է ներառել մինչեւ 15 հեռախոսագիծ: Փաթեթի բոլոր բաժանորդները խոսում են միեւնույն սակագներով, սակայն յուրաքանչյուրն իր համար է ընտրում անվճար ներցանցային խոսելաժամանակի չափը: Կախված այս չափից միեւնույն փաթեթի ներսում տարբեր բաժանորդներ կարող են ունենալ տարբեր ամսավճարներ: