25 փետրվարի 2002 - 20:17 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԵՒՏՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՆՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԸ
Երեւանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ պաշտոնական առեւտրի արդյունքում անարդարացիորեն օգտվում են միջնորդ երկրները, որոնց անցնում է փաստացի ապրանքաշրջանառության եկամուտների ոչ քիչ մասը: Ադրբեջանի կողմից շարունակվող Հայաստանի տրանսպորտային շրջափակման եւ փոխադարձ առեւտրում գոյություն ուեցող արգելքի պատճառով երկու երկրներն էլ ամեն տարի կորցնում են մինչեւ 400 միլիոն դոլար, նկատել է նա` ավելացնելով, որ ՀԲ փորձագետների հաշվարկով, սահմանների բացման արդյունքում 30 տոկոսով կնվազեն Հայաստանի տրանսպորտային ծախսերը եւ 10 տոկոսով կավելանան արտահանման ծավալները Ադրբեջանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: