23 փետրվարի 2002 - 20:17 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ
Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Փարսամյանին եւ «Խղճի կոչը» ամերիկյան կրոնական կազմակերպության նախագահ Ա. Շնայերին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական հարցերը, երկու երկրների հասարակական կազմակերպությունների դերը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման, փոխըմբռնման եւ վստահության խորացման գործում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: