23 փետրվարի 2002 - 19:55 AMT
ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Օրերս կայացել է ԱՄՆ վարչակազմի բարձրասատիճան ներկայացուցիչների հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն է` իրազեկ պահել հայ համայնքի առաջնորդներին Հարավային Կովկասում, եւ, մասնավորապես, Հայաստանում Վաշինգտոնի վարած քաղաքականության մասին: Սպիտակ Տունը ներկայացնում էին նախագահին կից գլխավոր խորհրդական Կառլ Ռոուվը, նախագահի հատուկ օգնական եւ Եվրոպայի ու Եվրասիայի գործերով տնօրեն Դեն Ֆրայդը, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Մեթ Բրիզը: Զրույցում քննարկվել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելուն: Հանդիպման նախաձեռնողն է Բուշի վարչակազմը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: