23 փետրվարի 2002 - 19:52 AMT
ԱՄՌԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2002 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան նախագահական ընտրություններ: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Դավթյանի խոսքերով` գործող օրենսդրության համաձայն ընտրությունները կկայանան օգոստոսի 11-ին, այսինքն` պետության գործող ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտից 28 օր առաջ: Նախագահական ընտրությունների օրվա նշանակման որոշումը պետք է ընդունի հանրապետության խորհրդարանը` այն անցկացնելուց 85 օր առաջ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, խորհրդարանի կողմից նշված որոշման ընդունումից հետո, ԿԸՀ-ը կսկսի մշակել ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու միջոցառումների կարգ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: