23 փետրվարի 2002 - 19:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲՈՐ ԴՈՒՍՏՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ
Հայաստանի նախագահի եղբոր դուստրը, բիզնեսմեն Իրինա Քոչարյանը հանձն է առել ռուսալեզու «Գլագոլ» թերթի հրատարակման ֆինանսավորումը: Հայաստանում դա առաջին ռուսալեզու ուսանողական թերթն է, որը ստեղծվել է Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի ուսանողների ուժերով: Նշենք, որ Իրինա Քոչարյանը նույնպես ավարտել է այդ ԲՈՒՀ-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, թերթը շնորհահանդեսին ներկա են գտնվել Հայաստանում Ռուսաստանյան Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովը, հայկական այլ ԲՈՒՀ-երի ռեկտորներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: