1 դեկտեմբերի 2009 - 17:52 AMT
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն սկսում է Future First խաղալիքների եւ գրքերի հավաք
Էյչ-Էս-Բի-Սիի ներգրավվածությունը հասարակական կյանքին հիմնված է երկու հենասյուների` կրթության եւ շրջակա միջավայրի վրա: Էյչ-Էս-Բի-Սիի կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում չունեւոր երեխաներին տալիս են լավ կրթություն ստանալու եւ կյանքում հաջողության հասնելու հնարավորություն: Անկասկած ցանկացած երկրի ապագան եւ նրա քաղաքացիների բարեկեցությունը կախված է նրանից, թե ինչպես են ապրում սահմանափակ հնարավորություններով հասարկության տարբեր խմբերը եւ որքանով են ի վիճակի բարելավելու իրենց ապրելակերպը:

Future First-ը համաշխարհային կրթական ծրագիր է (2007-2012թթ.), որը գործում է բոլոր 86 երկրներում, որտեղ ներկայացված է Էյչ-Էս-Բի-Սին:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն եւս ակտիվորեն մասնակցում է Future First ծրագրին` իրականացնելով երկարաժամկետ նախագծեր: Այս տարի առաջին անգամ Բանկը սկսում է Future First խաղալիքների եւ գրքերի հավաք, որը կիրականացվի 2009 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը` նպատակ ունենալով աջակցելու չուն-որ երեխաների հետ աշխատող բարեգործական կազմակերպություններին:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը բոլորին քաջալերում է օգնության ձեռք մեկնել այս երեխաներին եւ գալիք տոնակատարությունները ուրախ նշելու հնարավորություն ընձեռել նրանց: Նվիրաբերված խաղալիքները, գլուխկոտրուկները, խաղերը, նկարազարդման գրքերը, բառարանները կամ պատմվածքները կարող են դրվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի յուրաքանչյուր մասնաճյուղում տեղադրված հավաքման արկղերում:

Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը Ամանորն երեխաների համար պայծառ ու անմոռանալի դարձնելու համար: