1 դեկտեմբերի 2009 - 18:31 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շատ կարեւոր են
ԵԱՀԿ ՄԽ հովանավորությամբ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ համանախագահների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շատ կարեւոր են: Այդ մասին ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ արտգործնախարար Ջորջե Պապանդրեուն:

«Մինսկի խմբի համանախագահները ջանք չեն խնայում, որպեսզի աջակցեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին առկա տարաձայնությունների շուրջ բարդ որոշումների ընդունման նախաշեմին: Այստեղ` Աթենքում, մենք կասկած անգամ չպետք է ունենանք, որ այդ գործընթացն օժանդակում է ողջ ԵԱՀԿ-ն»,- ընդգծեց Պապանդրեուն, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: