1 դեկտեմբերի 2009 - 19:29 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն Աթենքում քննարկել են Ղարաբաղի հիմահա՞րցը
Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմետ Դավութօղլուի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Ահմետ Դավութօղլուն հանդիպեց նաեւ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման օրակարգում ղարաբաղյան հակամարտության եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հարցերն էին եղել: