22 փետրվարի 2002 - 22:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Պաշտոնական այցով Նիկոսիայում գտնվող` Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել է Կիպրոսի նախագահ Գլավկոս Կլիրիդիսի հետ: Զրուցակիցները ընդգծել են երկու դաշնակից երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության կարեւորությունը: Կողմերի կարծիքով, այդ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: