22 փետրվարի 2002 - 20:33 AMT
"ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ «ԸԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱԳՐԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ"
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ «ընդհանուր պետության» գաղափարը արդեն անցել է պատմության գիրկը»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից, ընթացիկ տարվա մարտ ամսին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում, մտադիր են առաջարկել նոր մոտեցումներ եւ գաղափարներ, որոնք կտարբերվեն նախորդներից իրենց կոնկրետ բովանդակությամբ եւ թույլ կտան բանակցային գործընթացը ճիշտ ուղու վրա դնել: Այցի վերջնական ժամկետները համաձայնեցվում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ: Դիվանագետը հույս է հայտնել, որ հաշվի առնելով նոր նախաձեռնությունների կառուցողական բնույթը, կգտնվի փոխզիջումային տարբերակ: Ֆիլիպ դը Սյուրմենը ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախգահները շարունակում են հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ խորհրդակցությունները տարածշրջանի բոլոր պետությունների հետ, որոնց կարծիքը անհնար է հաշվի չառնել` փոխզիջումային տարբերակ գտնելու համար: Չնայած այն սպառնալիքներին, որ հնչում են Իրանի հասցեին Վաշինգտոնից, համանախագահները մտադիր չեն խզել կապերը պաշտոնական Թեհրանի հետ, որը, ինչպես հայտնի է, հանդես է գալիս որպես դիտորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: